Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

1736 նորածին` 2010-ին

02.03.2011

2010 թվականին Սյունիքում գրանցվել է 1736 նորածին։ Մարզում ծնելիության ցուցանիշը կազմել է 11,3 պրոմիլե։ Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով` անցած տարի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 1664 երեխա։
Հղիության ընթացքում բոլոր հղիներին տրամադրվել է ծննդօգնության պետական հավաստագիր։ 55 հղիների ծննդօգնության հավաստագիր տրամադրվել է Երեւանի եւ այլ մարզերի բուժհաստատությունների կողմից։
Մարզպետարանի միջնորդությամբ ծննդօգնության պետական հավաստագիր է տրամադրվել 30 կանանց, որոնցից 26-ը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի բնակիչներ են։ Բարձր ռիսկի 50 հղիներ, հղիության ախտաբանական ընթացքը եւ ծննդօգնությունը 3-րդ մակարդակի բուժհաստատություններում կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով, ուղեգրվել են մայրաքաղաք։ 272 դեպքում ծննդալուծումն իրականացվել է կեսարյան հատմամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10