Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավելացել է մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը

11.03.2011

Սյունիքում վերջին տարիներին նկատվում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների թվի աճ։ Մարզում մանկապարտեզ է հաճախում 3852 երեխա, ինչը 23 տոկոսով ավելի է նախորդ ցուցանիշից։Ըստ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տեղեկատվության, երեխաների թվաքանակին զուգահեռ մարզում ավելացել է նաեւ մանկապարտեզների թիվը։
Դա ակնհայտ է հատկապես մարզի գյուղական համայնքնեում, որտեղ գործում է 29 նախակրթարան։ Ներկայում Սյունիքի 109 համայնքում գործում է 52 մանկապարտեզ։ Այս տարի ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ համատեղ ՀԲ-ի դրամաշնորհով Սյունիքի գյուղական համայնքներում կիրականացնի նախադպրոցական կրթության միկրոծրագրեր, որի արդյունքում մարզի մանկապարտեզների թիվը կավելանա եւս 20-ով։ Նկատելի աճ է արձանագրվել նաեւ մանկավարժական անձնակազմի թվաքանակի առումով։ Մարզի մանկապարտեզներում աշխատում է 448 մանկավարժ։
Սյունիքի 109 համայնքներում գործող 52 նախադպրոցական ուսումնական հաստատություններից 15-ը հիմնովին նորոգվել է, 25-ում իրականացվել են մասնակի նորոգման աշխատանքներ եւ միայն 12-ը կարիք ունեն նորոգման։ Սիսիանի տարածաշրջանի Լոր եւ Դարբաս գյուղական համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը հիմնանորոգվել եւ գործում են «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության աջակցությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53