Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերընտրվեցին գործող գյուղապետերը

21.03.2011

Սյունիքի մարզի 6 համայնքներում մարտի 20-ին անցկացվեցին ՏԻՄ հերթական ընտրություններ։ Դրանցից 4-ում կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում վերընտրվել են գործող գյուղապետերը։ Նախնական տվյալներով` Կաղնուտում վերընտրվել է Արթուր Հովհաննիսյանը, Շուռնուխում` Հակոբ Արշակյանը, Լորում` Դավիթ Առուստամյանը, Գորիսի Որոտան համայնքում` Սուրեն Օհանջանյանը։
Համայնքի ղեկավարի համար թեժ պայքար եղել է Կապանի տարածաշրջանի Կաղնուտ համայնքում, որտեղ, ի տարբերություն մյուս երեք համայնքների, առաջադրվել էր ոչ թե մեկ, այլ երկու թեկնածու` գործող գյուղապետի հետ առաջադրվել էր նաեւ Կարեն Փարամազյանը։
Մարտի 20-ին մարզի Նոր Աստղաբերդ, Սիսիանի տարածաշրջանի Որոտան, Շուռնուխ համայնքներում անցկացվեցին նաեւ համայնքի ավագանու ընտրություններ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10