Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ Սյունիքի մարզխորհրդի անդրանիկ նիստը

22.03.2011

Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ընթացիկ տարվա առաջին մարզխորհրդի նիստը։ Նախ` մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ փոխավարչապետի, տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախարարների, պետական կառավարման մյուս մարմինների ղեկավարների հետ քննարկված Սյունիքի մարզպետի 2010թ. գործունեության արդյունքների գնահատման վերջնական տարբերակը։
«ՀՀ Սյունիքի մարզպետի 2010թ. գործունեությունը գնահատվել է 96,08 միավոր, որն ամենաբարձրն է հանրապետությունում։ Համեմատաբար ցածր է գնահատվել գյուղատնտեսության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքը, ինչը առավելապես կապված է եղել բնակլիմայական անբարենպաստ պայմաններով, ոլորտում առկա ոչ բարձր ցուցանիշներով։ Սա չի նշանակում, որ մարզում 2010թ.-ին լուծվել են սոցիալ-տնտեսական բոլոր հիմնախնդիրները, սակայն, դա խոսում է կառավարության կողմից մարզպետի առջեւ դրված աշխատանքների արդյունավետ կատարման մասին», - ասաց Ռազմիկ Ղազարյանը։
Սյունիքի մարզպետի 2010թ. գործունեությունը եւ մարզի սոցիալ-տնտեսական վիճակը համառոտ ներկայացրեց փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, մասնավորապես նշելով, որ մարզի համայնքների բյուջեների եկամտային մասը կատարվել է 95, 9 տոկոսով, hամայնքների սեփական եկամուտների բացարձակ աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 49 մլն 800 հազ. դրամ։ Նախորդ տարի մարզի արդյունաբերական ձեռնարկություններում արձանագրվել է ապրանքային արտադրանքի ծավալի 23 տոկոս աճ։
Մարզխորհրդի նիստում քննարկվել են նաեւ գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքի, համայնքներում խմելու ջրի սանիտարատեխնիկական վիճակի եւ դրանցում առկա խնդիրների մասին։
Մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Թադեւոս Ղազարյանը ներկայացնելով տեղեկատվություն` մարզի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի 2010թ. տարեկան աշխատանքային պլանի կատարման եւ 2011թ. տարեկան աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքների մասին, ասաց, որ մարզի զարգացման ծրագրով 2011թ. տարեկան աշխատանքային պլանով կարիքները գնահատվել էին մոտ 13 մլրդ դրամ, սակայն նախատեսվում է իրականացնել ավելի քան 18 մլրդ դրամի ծրագրեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10