Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյուղատնտեսական տեխնիկայի ցուցահանդես-վաճառք` Մեղրիում

24.03.2011

 Մարտի 26-ին եւ 27-ին «Շեն» բարեգործական կազմակերպությունն առաջին անգամ Մեղրի քաղաքի մշակույթի տանը կկազմակերպի «Գյուղատնտեսական տեխնիկայի եւ միջոցների» ցուցահանդես-վաճառք։
Կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանի տեղեկացմամբ, միջոցառումն անցկացվելու է «Շուկա Մեղրիի համար» ծրագրի շրջանակներում, եւ ցուցադրության են ներկայացվելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է գյուղատնտեսությանը։ Մասնավորապես` ցուցադրվելու են արտասահմանյան եւ տեղական արտադրության պարարտանյութեր, սերմանյութեր, զանազան գյուղատնտեսական գործիքներ, սարքավորումներ, տեխնիկա եւ այլն։
Միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաեւ կլոր սեղան-քննարկում մատակարարների, ֆերմերների եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ։ Կազմակերպվող ցուցահանդես-վաճառքի հիմնական նպատակն արտադրողների, ներմուծողների եւ գյուղացիների կապի հաստատումն է։ Միջոցառմանը կմասնակցեն նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53