Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի այցը Սյունիք

02.04.2011

Ապրիլի 1-ին աշխատանքային այցով Սյունիքում էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նա եղավ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում, որից հետո հանդիպեց մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների եւ մանկավարժների հետ։ Հանդիպմանը նախարարը ներկայացրեց կրթության ոլորտի բարեփոխումների ընթացքը, խոսեց առաջիկա ծրագրերի մասին։
Մանսավորապես նշեց, որ 250 մլն դրամի ներդրումներ կկատարվեն Սյունիքի ուսումնական հաստատությունների նորոգման նպատակով։ Սյունիքի յոթ դպրոց ՀՀ Նախագահի «Դպրոցների համակարգչայնացման» ծրագրով կստանան համակարգիչներ, եւ այս դպրոցներում կստեղծվեն գերժամանակակից համակարգչային լսարաններ։ Նմանատիպ ծրագրեր կան նաեւ մարզի քոլեջների համար։ Հանդիպման ընթացքում նախարարը ոլորտի կանանց շնորհավորեց մայրության տոնի առիթով։ Նաեւ պատասխանեց մասնակիցների հարցերին, որոնք առնչվում էին դպրոցների տեխնիկական վերազինմանը, դասավանդվող առարկաների թեթեւացմանը, մարզասարքերի բացակայությանը եւ այլն։
Հանրակրթության որակի ապահովման գործում նախարարը կարեւորեց դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը եւ առանձնահատուկ նշեց, որ այստեղ եւս սյունեցի տնօրենները ցուցաբերում են լավագույն արդյունքներ։ Հանդիպման վերջում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ՀՀ կրթության եւ գիտության նախարարին պարգեւատրեց «Ակսել Բակունցի» անվան հուշամեդալով` մարզի հանրակրթության ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47