Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կապանում կնորոգվեն բազմաբնակարան շենքերի տանիքները

13.04.2011

ՀՀ Կառավարության որոշմամբ պետական բյուջեի պահուստային ֆոնդից Կապանի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման համար տրամադրված 50 մլն դրամով կհիմնանորոգվեն քաղաքի 8 շենքերի տանիքներ, մեկ շենքի տանիք էլ կնորոգվի մասնակի։ Նորոգման ենթակա տանիքներն ընտրվել են ՀՀ Սյունիքի մարզպետարանի եւ Կապանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից, որը նախօրոք ուսումնասիրել է նորոգման ենթակա տանիքների վիճակը եւ կազմել առաջնահերթության ցուցակ։
Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տեղեկացմամբ տանիքների նորոգման աշխատանքները կսկսվեն մայիսից։ Նախագծանախահաշվային աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը կընտրվի բանակցային ճանապարհով։ Կապանում տանիքների նորոգման գործընթացը նախատեսված է ավարտին հասցնել ընթացիկ տարվա սեպտեմբերին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:38:02