Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2011

Հարգելի ուսուցիչներ.

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ և պարտքս եմ համարում մեծարանքի ու երախտագիտության ամենաջերմ խոսքերը հղել ձեզ:
Այս տոնը թանկ է ու հիշարժան բոլորիս համար: Արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած և պետականորեն նշվող այս օրը խորին հարգանքով ու ակնածանքով հիշում ենք մեր ուսուցիչներին, դպրոցը և մեկ անգամ ևս բարձրաձայնում, որ ձեր նվիրական ու տքնաջան աշխատանքը, իրավացիորեն, արժանի է բարձր գնահատանքի ու խոնարհումի: Ձեր սերն ու գիտելիքը, ստեղծագործական ունակությունն ու կենսափորձը, ինչպես նաև հոգատարությունն ու ներողամտությունը խիստ անհրաժեշտ են` նոր մարտահրավերներին դիմակայող սերնդի դաստիարակման գործում:
Զարգացման փուլում գտնվող մեր երկրի համար երիցս կարևոր է ձեր ավանդը ոչ միայն պետության ապագա քաղաքացիների ձևավորման, այլև հենց պետության հզորացման գործում: Ու ձեզանից, ձեր նվիրումից է նաև մեծապես կախված, թե ինչպիսին է լինելու վաղվա Հայաստանը: Ճանաչելով ձեզ, լինելով ականատեսը ձեր նվիրումի` համոզված եմ` այն մեր երազների Հայաստանն է լինելու:
Թանկագին ուսուցիչներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ այս հրաշալի տոնի առթիվ, մաղթում ձեզ ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ` ձեր չափազանց կարևոր ու հայրենանվեր աշխատանքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33