Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԻՄ հերթական ընտրություններ մարզի համայնքներում

03.11.2011

Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները Սյունիքի մարզում կանցկացվեն դեկտեմբերի 18-ին:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի 2011թ. հոկտեմբերի 24-ի N 184-Ա որոշմամբ, այդ օրը ՏԻՄ ընտրություններ են նշանակվել մարզի հինգ գյուղական համայնքներում:
Մարզի Չափնի, Աշոտավան և Վաղատուր գյուղական համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի, իսկ Ալվանք և Նժդեհ գյուղական համայնքներում' ավագանու ընտրություններ:
Թեկնածուների առաջադրման ժամկետը սահմանվել է նոյեմբերի 13-18-ը:
Համայնքների նորընտիր տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունները կստանձնեն եկող տարվա հունվարի 24-ից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53