Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքը` պետական մարմինների ամենաթափանցիկ ու բաց կայքերի շարքում

12.12.2011

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Հայաստանի պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով իրականացրել է մոնիտորինգ:
Հետազոտությունը կատարվել է երկու փուլով. առաջինը` փետրվարի 1-ից ապրիլի 30-ը, երկրորդը՝ հուլիսի 1-ից հոկտեմբերի 15-ը: Օրերս հրապարակվել են հետազոտության արդյունքները:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ուսումնասիրելով նաև 10 մարզպետարանների կայքէջերի տեղեկատվության թափանցիկությունը` պարզել է, որ երկրորդ տեղում Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքն է (35,21 տոկոս), Կոտայքի մազպետարանի պաշտոնական կայքից հետո (36,94 տոկոս):
Պետական կայքերի դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչներով, որոնցից 150-ը բովանդակային են, իսկ 27-ը` տեխնիկական: Ընդ որում, գնահատվել են հրապարակված տեղեկությունների առկայության, ամբողջականության, հրատապության ու մատչելիության չափորոշիչներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53