Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ

21.07.2017

Մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում մասնակցել է մարզային ակնաբուժական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Կլինիկայի բացմանը ներկա էին նաև Հայկական առողջապահության կենտրոնի ղեկավարությունը, ներկայացուցիչներ ՀՀ առողջապահության նախարարությունից, ԱՄՆ-ից ժամանած անվանի ակնաբույժեր և բարերարներ: Ակնաբուժական նորաբաց կլինիկայի կարմիր ժապավենը կտրեցին մարզի ղեկավարն ու ՀԱՆ-ի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը: Մարզպետ Վահե Հակոբյանը պատասխանատունների ուղեկցությամբ շրջել է նորաբաց կլինիկայում և ծանոթացել պայմաններին: Ակնաբուժական նորաբաց կենտրոնը թվով երրորդն է հանրապետությունում, որտեղ գործող վիրահատարանը և ակնային զննումների սենյակները հագեցած են նորագույն սարքավորումներով:
Կենտրոնում վիրահատությունները իրականացվելու են ՀԱՆ-ի և Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած փորձառու մասնագետների վերահսկողությամբ:
Մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորել է ներկաներին կենտրոնի բացման առթիվ, շնորհակալություն հայտնել նախաձեռնության հեղինակներին ու բարերարներին, և ընդգծել, որ ակնաբուժական կենտրոնի բացումը մարզի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների մի մասն է կազմում. առաջիկայում նախատեսվում է նաև բժշկական սարքավորումներով վերազինել մարզի բոլոր բուժհաստատությունները, որտեղ կաշխատեն հանարպետության լավագույն մասնագետները:
Մարզկենտրոնում ակնաբուժական կլինիկայի ստեղծումը իրականություն դարձավ Հայկական ականաբուժության նախագծի և ՀՀ առողջապահության նախարարության <<Ակնային առողջապահական համակարգի վերականգում ՀՀ մարզերում>> ծրագրի շրջանակներում, իսկ սարքավորումների ձեռքբերման, սենյակների կահավորման և կենտրոնի գործարկման համար անհրաժեշտ այլ աշխատանքներն իրականացվեցին Սյունիքի մարզպետարանի, Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ջանքերի շնորհիվ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10