Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ

22.07.2017

Այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում անցկացվել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլը, որին Սյունիքի մարզից մասնակցում էին 13 ընտանիք՝ 4 տարիքային խմբերից: Սյունեցի մասնակիցներին ոգևորելու համար Ծաղկաձոր էր այցելել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ,մարզպետներ:
«Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6 մրցաձևերում: Մրցույթին մասնակցում էին 144 ընտանիք՝ Արցախից, Երևան քաղաքից և հանրապետության 10 մարզերից: Այս տարի մրցույթի եզրափակիչ փուլում մասնակցել է նաև հաշմանդամություն ունեցող 23 ընտանիք: Մրցույթում չորս տարիքային խմբերի ընդհանուր միավորների հաշվարկով 1-ից 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևանի, Կոտայքի և Շիրակի թիմերը: Մրցույթի անհատկան մարզաձևերում սյունեցի մասնակիցները զբաղեցրել են մրցանակային տեղեր՝ արժանանալով մրցանակների և պատվոգրերի: Սյունեցի մասնակիցները խրախուսական նվերների արժանացան նաև մարզպետ Վահե Հակոբյանի կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37