Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ(տեսանյութ)
07.09.2017
Մարզպետ Վահե Հակոբյանն այսօր այցելել Է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզի փրկարական ծառայության վարչություն: Վահե Հակոբյանը շնորհավորել է ծառայության աշխատակիցներին փրկարարի մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով նրանց անվտանգ ծառայություն: Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ծառայության աշխատակցիներին օրերս <<Խուստուփ>> արգելավայրում բռնկված հրդեհին օպերատիվ կերպով արձագանքելու և հրդեհի տարածումը կանխելու համար գործադրած ջանքերի ու անձնվեր աշխատանքի համար:
Մասնագիտական տոնի և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար փրկարարական ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մարզպետ Վահե Հակոբյանի շնորհակալագրով:
Սյունիքի մարզի փրկարական ծառայության վարչությունում մարզպետ Վահե Հակոբյանը ծանոթացել է հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկական հագեցվածությանը, շենքային պայմաններին ու ընթացիկ աշխատանքներին, այցելել ճգնաժամային կառավարման կենտրոն:
Տեսանյութը՝ <<Խուստուփ Թիվի>> հեռուստաընկերության