Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍԻՍԻԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԷՐ(տեսանյութ)

07.09.2017



 Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը սեպտեմբերի 6-ին աշխատանքային այց կատարեց Սիսիանի տարածաշրջան: Վահե Հակոբյանի առաջին կանգառը Նորավան համայնքն էր, որտեղ մարզի ղեկավարը մասնակցել է համայնքի նախակրթարանի հանդիսավոր բացմանը: 20 տարվա ընդմիջումից հետո նախակրթարանն իր դռներն է բացել 28 փոքրիկների առջև:
Նորաբաց նախակրթարանի կարմիր ժապավենը կտրեցին մարզպետ Վահե Հակոբյանը և համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը: Վահե Հակոբյանը շնորհավորել է նորավանցիներին նախակրթարանի բացման կապակցությամբ՝ իր խոսքում կարևորելով նախակրթարանի դերը երեխաների դաստիարակության գործում:
<<Մենք պետք է կարողանանք բոլոր երեխաների համար ստեղծել հավասար պայմաններ՝ անկախ բնակության վայրից, և նախակրթարանի բացումը սկիզբն է այն ծրագրերի, որոնք նախատեսում ենք իրականացնել համայնքի համար>>,- ընդգծել է մարզպետը: Վահե Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ շուտով համայնքում գործելու է բռնցքամարտի մարզադպրոց: Նախակրթարանի բացման կապակցությամբ երեխաները Վահե Հակոբյանի կողմից ստացան նվերներ: Մարզի ղեկավարը խոստացավ նախակրթարանին նվիրել խաղալիքներ ու անհրաժեշտ այլ իրեր:
Նախակրթարանում Վահե Հակոբյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին, փոքրիկների կրթության ու դաստիարակության համար ստեղծված պայմաններին: Վահե Հակոբյանը պատասխանատուների հետ նաև քննարկել է նախակրթարանի առկա խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր: Մարզպետի հանձնարարությամբ նախակրթարանում կկառուցվի ևս 2 նոր կահավորված ու վերանորոգված ննջասենյակ:
Նախակրթարանի վերաբացումը հնարավորություն դարձավ Նորավան համայնքի ղեկավարի, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և մի շարք բարերարների օժանդակությամբ: Նորավանում Վահե Հակոբյանը համայքնի ղեկավարի ուղեկցությամբ շրջել է համայնքում, ծանոթացել համայնքի խնդիրներին, զրուցել բնակիչների հետ:
Այցի շրջանակներում Վահե Հակոբյանը Սիսիանի համայնքապետարանում տարածաշրջանի համայնքի ղեկավարների հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության կողմից մարզում իրականացվող ծրագրերի, համայնքներում առկա խնդիրների, առաջիկայում մարզում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված հարցեր:

Տեսանյութը՝ <<Խուստուփ Թիվի>> հեռուստաընկերության
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53