Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքում մեկնարկել է ձմեռային զորակոչը

12.01.2018

 ՀՀ Սյունիքի մարզում հունվարի 12-ից մեկնարկել է ձմեռային զորակոչը: Մարզում պարտադիր զինծառայության զորակոչվող զինակոչիկների առաջին զորակոչը տեղի է ունեցել քաղաքային համայնքների հուշահամալիրներում: Զորակոչիկների հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով տեղի են ունեցել տոնական միջոցառումներ, որին մասնակցել և բարեմաղթանքի ելույթներ են ունեցել ՀՀ Սյունիքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Ա.Գրիգորյանը մարզպետ Վահե Հակոբյանի անունից շնորհավորել է զորակոչիկներին՝ նրանց մաղթելով բարի ծառայություն:
Մարզի քաղաքային համայնքներում անցկացված զորակոչերն ավարտվել են փոքրիկ համերգներով, որից հետո զորակոչիկները ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ ուղևորվել են ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:32:49