Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահե Հակոբյանը ներկա է գտնվել <<Ջերմիկ անկյուն Առինջ>> խմբային տան բացմանը

11.05.2018

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր Կոտայքի մարզի Առինջ գյուղում ներկա է գտնվել <<Ջերմիկ անկյուն Առինջ>> խմբային երկրորդ տան հանդիսավոր բացմանը, որի առաջին բնակիչները Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի ութ սաներն են:
Ըստ օրենքի Կապանի թիվ 3 հատուկ դպրոցին կից գործող հանրակացարանում բնակվող 25 տարին լրացած 15 բնակիչները կրթահամալիրում մնալու իրավունք չունեն, սակայն արդեն 10 տարի է ինչ բնակվում են կրթահամալիրում՝ մշտական բնակության վայր չունենալու պատճառով: Որպեսզի վերջիններս հոգեբուժարաններ, տարեցների սպասարկման կենտրոններ և այլ հաստատություններ չտեղափոխվեն, ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի միջնորդությամբ դպրոցի 8 սաներն այսուհետ բնակություն կհաստատեն «Ջերմիկ անկյուն Առինջ» նորաբաց խմբային տանը: Սյունիքի մարզպետը շրջել է հաստատությունում, ծանոթացել խմբային տան բնակիչների համար ստեղծված պայմաններին: Ջերմիկ տան բնակիչները 24 ժամ լինելու են համայնքային կյանքը համակարգողների ուշադրության կենտրոնում, ովքեր ոչ թե ամեն ինչ անելու են երիտասարդների փոխարեն, այլ փորձելու են նրանց սովորեցնել ու ինտեգրել առօրյա կենցաղային գործերին:
Վահե Հակոբյանը շնորհավորել է նորաբաց տան առաջին բնակիչներին, շնորհակալություն հայտնել ծրագիրը կյանքի կոչողներին և նշել, որ կյանքի նման իրավիճակներում հայտնված երիտասարդների խնդիրները մշտապես եղել են Սյունիքի մարզպետարանի ուշադրության կենտրոնում և կարվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի մնացյալ 7 բնակիչների համար ևս մշտական բնակության հարցին վերջնական լուծում տրվի: <<Յուրաքանչյուրիս փոքր ուշադրությունն ու աջակցությունը բավական է, որպեսզի այս երիտասարդները զգան, որ նրանք միայնակ չեն ու նրանց խնդիրները նաև մերն է>>,- նշել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
<<Ջերմիկ անկյուն>> խմբային տան ստեղծման նախաձեռնությունը «ԱՄՆ խաղաղության կորպուս» միջազգային կազմակերպության կամավոր Նաթալի Ռիզզիեռին է: Սա երկրորդ խմբային տունն է Հայաստանում, որի բացման համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> բարեգործական հիմնադրամը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53