Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՆԱՀԱՏՎԵՑԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ

08.10.2018

Հոկտեմբերի 8-ին Սյունիքի մարզպետին փոխարինող Գոռ Թադեւոսյանը Ուսուցչի  օրվա կապակցությամբ ընդունեց մարզի բոլոր համայնքները ներկայացնող եւ իրենց աշխատանքում աչքի ընկած մանկավարժների: Նրանք մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհակալագրեր ստացան:

Գ.Թադեւոսյանը շնորհավորեց ներկաներին եւ կարեւորելով նրանց դերն ու կատարած աշխատանքը մեր պետության ու հասարակության համար՝ հաջողություններ մաղթեց:

Պարգեւատրման արարողությունից հետո ուսուցիչները նաեւ իրենց հուզող հարցերը,  առաջարկներն ու մտահոգող խնդիրները ներկայացրեցին Գ. Թադեւոսյանին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-10-17 17:43:32