Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ՝ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

09.10.2018

Հոկտեմբերի 9-ին Սյունիքի մարզպետարանում հյուրընկալվեց «Նոր ալիք 2018» միջազգային երաժշտական մրցույթում Հայաստանը փայլուն ներկայացրած եւ երկրորդ մրցանակային տեղը նվաճած կապանցի Գեւորգ Հարությունյանը: 
Սյունիքի մարզպետին փոխարինող Գոռ Թադեւոսյանը նախ շնորհավորեց նրան՝ նման հաջողության եւ իր ելույթներով Սյունիքը, Կապանը արժանապատվորեն ներկայացնելու համար՝ նշելով, որ մրցույթը նոր ճանաչում բերեց ոչ միայն Գեւորգ Հարությունյանին, այլեւ իր հայրենի մարզին ու քաղաքին: Գ.Թադեւոսյանը հյուրին շնորհակալագիր ու նվեր հանձնեց՝ մեր երգարվեստը միջազգային փառատոնում ըստ արժանվույն ներկայացնելու համար ու առավել մեծ բեմեր մաղթեց: Եվ քանի որ երգիչն այժմ նաեւ ղեկավարում է Կապանի մշակույթի կենտրոնը, արգասաբեր աշխատանք ու հաջողություններ ցանկացավ նրան՝ մաղթելով, որ Գ.Հարությունյանն իր ներուժը ներդնի հարազատ համայնքի մշակութային կյանքի զարգացման գործում: 
Գ.Հարությունյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության ու գնահատանքի համար՝ նշելով, որ այդ ողջ ընթացքում զգացել է սյունեցիների աջակցությունն ու զորակցությունը, եւ քանի որ հանրապետությունում քիչ լուսաբանվեց ու սակավ ուշադրություն դարձվեց մրցույթին իր մասնակցությանը, ելույթներին ու գրանցած լուրջ հաջողությանը՝ ինքը տպավորություն ուներ, որ ներկայացնում է միայն Սյունիքն ու Կապանը... Ինչեւէ, նա այժ թե՛ իր երգարվեստի, թե՛ Կապանի մշակույթի կենտրոնի աշխատանքներին առնչվող նոր ծրագրեր ու նպատակներ ունի, որոնց մասին եւս զրույց ծավալվեց հանդիպման ընթացքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53