Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ՄԱՐԶԻ ՆՅԱՐԴԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ

04.12.2018

Դեկտեմբերի 4-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ճանաչողական այցով եղավ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում: Տնօրեն Արարատ Վարդանյանի հետ շրջելով դիսպանսերում՝ մարզի ղեկավարը ծանոթացավ շենքային պայմաններին, աշխատակազմին, հիվանդների հետ կապված վիճակագրությանը, ինչպես նաեւ՝ այստեղ իրականացված այն բազմաթիվ միջազգային դրամաշնորհային ծրագրերին, որոնց  միջոցով կատարվել են  ներդրումներ, ու  բարելավվել են հիվանդների կենցաղը, ժամանցի եւ աշխատանքի  պայմաններ, արհեստանոցներ ու այլ հնարավորություններ են ստեղծվել:

Կառույցի հրատապ խնդիրն այս պահին ջեռուցման համակարգի հզորացումն է, քանի որ ներկայիս կաթսայատունն ու ջեռուցման որակը  թույլ են եւ բավարար չեն:

Հունան Պողոսյանը խոստացավ, որ առաջիկա օրերին մարզպետարանի համապատասխան մասնագետները կլինեն դիսպանսերում, կկատարեն   ուսումնասիրություններ եւ առաջարկ կներկայացնեն՝ հարցին  արդյունավետ ու արագ լուծում տալու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53