Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ

31.12.2018

Դեկտեմբերի 31-ին Սյունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Բաբայանն ու Գոռ Թադեւոսյանը այցելել են Կապանում գտնվող՝ տարեցների սպասարկման «Արծվաբույն» կենտրոն: Նրանց ուղեկցում էին Ձմեռ պապն ու Ձյունանուշը եւ ուրախ երաժշտական կատարումները՝ տարեցների տոնական օրն անմոռանալի դարձնելու համար

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի անունից եւ «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» աջակցությամբ փոխմարզպետները կենտրոնի շահառուների համար Ամանորի նվերներ էին տարել
Տարեցներին շնորհավորելուց եւ նրանց հետ տոնական ուրախ պահերն անցկացնելուց հետո նրանք նաեւ շրջեցին «Արծվաբույն»-ի շենքում՝ ծանոթանալով այստեղ տարեցների համար ստեղծված պայմաններին, նրանց առօրյային, մատուցվող ծառայություններին եւ կենտրոնի խնդիրներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33