Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԲԱՆԱԿ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ

14.01.2019

Հունվարի 13-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզկենտրոն Կապանում՝ Գարեգին Նժդեհի անվան հուշահամալիրում,  մասնակցեց 2019 թվականի ձմեռային զորակոչի մասնակիցներին ՀՀ զինված ուժերում ծառայելու ճանապարհելու հանդիսավոր արարողությանը:

Նշենք, որ Սյունիքում ձմեռային զորակոչը մեկնարկել է հունվարի 9-ից, եւ մինչ այս արդեն հավաքներ էին տեղի ունեցել մարզի մյուս համայնքներում.  հունվարի 13-ին ՀՀ զինված ուժերը համալրեցին Կապանի եւ Քաջարանի առաջին  հավաքի զորակոչիկները: Մինչ հուշահամալիր այցելելը, նրանք  օրհնանք  էին ստացել Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց  եկեղեցում:

Հունան Պողոսյանը պարտադիր զինվորական ժամկետային ծառայության մեկնողներին բարի երթ, անվտանգ ծառայություն եւ բարի   վերադարձ մաղթեց՝ կոչ անելով հպարտությամբ ծառայել հայրենիքին:

Նորակոչիկներին խաղաղ ծառայություն մաղթեցին եւ քաջալերանքի ու շնորհավորանքի խոսքեր ուղղեցին նաեւ Կապան համայնքի ղեկավարը, Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, Սյունիքի զինկոմ գնդապետ Արարատ Մանուչարյանը,  Կապանի վետերանների միության, «Երկրապահ» կամավորականների միության  ներկայացուցիչներ, ապրիլյան քառօրյայի մասնակիցներից:

Կապան եւ Քաջարան համայնքների ղեկավարների կողմից զորակոչիկներին առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաների փաթեթներ բաժանվեցին:

Գարեգին Նժդեհի շիրմին ծաղկադրումից հետո երիտասարդներն իրենց  հարազատներին ցտեսություն ասելու հնարավորություն ունեցան, որից հետո մեկնեցին կենտրոնական հանրապետական հավաքակայան: Ձմեռային զորակոչը մարզում դեռ շարունակվում է...  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53