Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏՈՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԷԼ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՄԱՆՈՐՅԱ ԱՅՑԵՐԸ

17.01.2019

Հունվարի 17-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Հերմինե Համբարձումյանը մարզպետարանի աշխատակիցների հետ այցելեց  «Սյունիքի մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամ, որը ձեւավորվել է մեկ տարի առաջ՝ «Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի վերակազմավորման արդյունքում:
Այստեղ ցերեկային խնամք եւ աջակցություն է ստանում կյանքի դժվար իրավիճակներում հայտնված 3-18 տարեկան 100-ից ավելի երեխա ու պատանի: Այցելուները մարզպետ Հունան Պողոսյանի կողմից կենտրոնի շահառուների համար Ամանորի կապակցությամբ քաղցրավենիքի փաթեթներ էին բերել
Հյուրերը կառույցի տնօրեն Ռուզաննա Հովհաննիսյանի հետ շրջեցին կենտրոնի շենքում, ծանոթացան վերակազմավորումից հետո այստեղ կատարված փոփոխություններին, այցելող երեխաներին, նրանց համար ստեղծված պայմաններին, աշխատակիցներին, մատուցվող մասնագիտական ծառայություններին եւ առաջիկա ծրագրերին
Կենտրոնի սաները հյուրերի համար Ամանորին նվիրված փոքրիկ միջոցառում էին պատրաստել, որի ավարտին Հերմինե Համբարձումյանը շնորհավորեց բոլորին անցած տոների կապակցությամբ՝ կարեւորելով այս կենտրոնի կատարած աշխատանքը մեր հասարակության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:35:56