Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԸ ՄԵՂՐԻՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵՑ

24.01.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր քաղաքացիների ընդունելություն կատարեց Մեղրի համայնքում

Նախապես հերթագրվել էր 13 քաղաքացի, ընդունելության եկավ 21 հոգի՝ բազմաբնույթ հարցերով
Աշխատանքի տեղավորման խնդրանքով մարզպետին դիմեց 6 հոգի, եւ նրանց տվյալները հաշվառվեցին` լուծումներ գտնելու համար, առողջապահական հարցերով՝ 2 հոգի. նրանց խնդիրները կուսումնասիրվեն, ֆինանսական աջակցության դիմումով՝ 6 քաղաքացի, որոնք բավարարվեցին, 3 ընտանիք՝ բնակարանի պահանջով, մեկ հոգի՝ գյուղատնտեսության զարգացման հետ կապված հարցով
Երեք հոգի, բայց ընդհանուր խնդրով` բազմաթիվ բնակիչների անունից, բարձրաձայնեցին ոռոգման ջրի բացակայության մասին. նրանք եկել էին Արաքսաշեն թաղամասից, Վանք գյուղից եւ Փարամազի փողոցից: Այս խնդիրն առավել մանրամասնորեն ուսումնասիրելու եւ լուծումներ առաջարկելու համար առաջիկայում տեղում կլինի մարզպետարանի քաղաքաշինության վարչության մասնագետների խումբը
Համայնքապետարանում մարզպետը եղավ նաեւ «Մեկ պատուհան» ծառայությունում եւ հետաքրքրվեց այստեղ քաղաքացիներին սպասարկելու հնարավորություններով եւ ցուցանիշներով:
Հունան Պողոսյանն այցելեց նաեւ Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ քննարկվեց դրսից եկած մասնագետների կեցության վարձը չփոխհատուցելու խնդիրը
Այնուհետեւ մարզի ղեկավարը եղավ հեռավոր Նռնաձոր գյուղում, որտեղ հանդիպեց ու զրուցեց բնակավայրի բնակիչների հետ՝ լսելով նրանց մտահոգող խնդիրներն ու հարցերը:
Սյունիքի մարզպետն առաջիկայում կշարունակի քաղաքացիների ՝ տեղերում ընդունելությունը մարզի այլ համայնքներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53