Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՊԱՏԱԿԸ՝ ՏԱՔ ՍՆՈՒՆԴ՝ ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

01.02.2019

Հունվարի 31-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հյուրն էր Միացյալ ազգերի կազմակերպության պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ծրագրային բաժնի ղեկավար Գերդ Բուտան: Հանդիպման նպատակն էր ներկայացնել կազմակերպության կողմից մարզում մինչ այժմ կատարված աշխատանքն ու առաջիկա անելիքները

Հենց այս կազմակերպության միջոցով Հայաստանում ներդրվեց «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, եւ մարզի հանրակրթական դպրոցներում տարրական դասարանների աշակերտների համար սնվելու հնարավորություն ստեղծվեց. այժմ Սյունիքում 51 դպրոց տաք սնունդ եւ 56 դպրոց չոր (քաղցրավենիք եւ հյութ) սնունդ է տալիս երեխաներին
Ըստ ՊՀԾ-ի ներկա ծրագրերի՝ իրենց աջակցության շնորհիվ բոլոր դպրոցներն առաջիկայում աստիճանաբար պետք է անցնեն դպրոցական տաք սննդի: Այդ նպատակով կազմակերպությունը ուսումնասիրություններ է կատարել նշված 56 դպրոցներում եւ կաջակցի՝ տրամադրելով ճաշարանների վերանորոգման համար շինանյութ եւ անհրաժեշտ սարքավորումներ
Մարզպետը կարեւորեց ծրագիրն ու երեխաների՝ առողջ սնունդ ստանալու հնարավորությունը՝ տեղեկացնելով, որ դպրոցներ այցելելիս անպայման լինում է նաեւ ճաշարաններում, ծանոթանում ճաշացանկին ու պայմաններին: Հունան Պողոսյանը նշեց, որ մարզպետարանը պատրաստ է ամեն կերպ աջակցել, որ ծրագիրն արդյունավետ լինի, եւ հնարավորինս շատ դպրոցներ իրենց սաների համար տաք սնունդ ապահովեն
Հյուրը ներկայացրեց նաեւ այլ ոլորտներում նախատեսվող իրենց ծրագրերը, որոնցում եւս Սյունիքն ընդգրկվելու հնարավորություն կունենա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10