Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՈՐ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ ԳՈՒՄԱՐԵՑ

08.02.2019

Փետրվարի 7-ին Գորիսի պետական համալսարանում կայացավ բուհի նոր խորհրդի առաջին նիստը:

«ԳՊՀ» ՊՈԱԿ-ի խորհուրդը կազմավորվել է ՀՀ վարչապետի 2019 թվականի հունվարի 17-ի 39-Ա որոշմամբ, եւ նրա անդամ են նաեւ (հիմնադրի անունից առաջադրված) Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, Սյունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը:

Ներկա էր խորհրդի 24 անդամից 22-ը: Շնորհավորելով ԳՊՀ-ի նոր խորհրդի անդամներին՝ համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը ներկաներին նախ հակիրճ ծանոթացրեց խորհրդի կազմման սկզբունքին, անդամների լիազորություններին ու պարտականություններին:

Այնուհետեւ, հնչեց բուհի հիմնը, ու նիստը վարեց խորհրդի՝ տարիքով ամենամեծ անդամը՝ Ռազմիկ Վարդանյանը, մինչեւ օրակարգի 1-ին կետով փակ գաղտնի քվեարկությամբ կայացավ «ԳՊԿ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի ընտրությունը. անդամները նախագահ ընտրեցին Կարեն Հովհաննիսյանին. («Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի» տնօրեն ). նա թեկնածուի կարգավիճակում նախապես ներկայացրել էր իր կենսագրությունն ու աշխատանքային փորձը, ԳՊՀ-ի դերի ու հետագա զարգացման իր տեսլականը:Բաց քվեարկությամբ խորհրդի քարտուղար ընտրվեց Թեհմինա Մարությանը:

Հետո ԳՊՀ-ի ռեկտորը հանդես եկավ հաշվետվություններով՝ 2017-2018 ուստարվա գործունեության եւ 2019 թ. եկամուտների եւ ծախսերի մասին. զեկուցողին հարցեր ուղղելուց եւ քննարկումներից հետո խորհուրդը հաստատեց դրանք:

Ա.Ղուկասյանը զեկուցեց նաեւ «ԳՊՀ-ի 2019-2023 թթ. ռազմավարական զարգացման ծրագրի» նախագծի մասին, որը եւս հաստատվեց՝ որոշ վերապահումներով, քանի որ ըստ խորհրդի անդամների՝ դրանում որոշ փոփոխություններ պետք է կատարվեն:

Ռեկտորն առաջարկեց նաեւ փոփոխություններ անել խորհրդի աշխատակարգում ՝առավել հաճախակի հանդիպելու կամ համացանցային տարբերակով նիստեր գումարելու համար, քանի որ ըստ ներկա կանոնակարգի՝ տարվա մեջ մեկ նիստ է նախատեսված, բայց դրանց կարիքն առավել շատ է լինում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:14:29