Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԻՍԻԱՆՈՒՄ

01.03.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը փետրվարի 27-ին Սիսիան համայնքում քաղաքացիների ընդունելություն կատարեց։

Ընդունելության եկավ 44 հոգի
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմեց 19, աշխատանքի տեղավորման՝ 8, բնակարանով ապահովելու՝ 3, տանիքի եւ բնակարանի վերանորոգման՝ 4, հողամասի սահմանների ճշտման՝ 2, դպրոցը որդու անվամբ անվանակոչելու, նպաստի վերականգնման, պետպատվերի շրջանակներում բուժում ստանալու, գյուղատնտեսական ծրագրի, մշակութային ծրագրի իրականացման, քարի մշակման արտադրության, մանկապարտեզի վերանորոգման եւ վարկ տրամադրելու խնդրանքով՝ մեկական քաղաքացի
Դրամական օգնության դիմումներից 13-ին տրվել է դրական լուծում, 6 դիմում գտնվում է ուսումնասիրման փուլում:
Ընթացք է տրվել պետպատվերի շրջանակներում բուժում ստանալու մասին դիմումին:
Աշխատանքի տեղավորման մասին դիմումները վերցվել են հաշվառման, եւ ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են վերոնշյալ մյուս խնդրանքներին առնչվող դիմումները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53