Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐՏԻ 23-Ի ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՄԱՌՈՏ

20.03.2019

Մարտի23-ի շաբաթօրյակի ընթացքում Սյունիքի մարզի 8 համայնքում մաքրության եւ աղբահավաքության աշխատանքներ են նախատեսվում։

Աշխատանքներում ներառված են միջպետական ճանապարհների, հանրապետական նշանակության, միջհամայնքային ճանապարհների եւ հարակից տարածքների, պատմամշակութային հուշարձանների տարածքների, հանրային տարածքների, այգիների, պուրակների մաքրությունն ու բարեկարգումը։

Նախատեսվում են մարզում առկա աղբանոցների հողածածկման աշխատանքներ, տարերայնորեն ձեւավորված 61 աղբակույտերի հեռացման եւ մաքրման աշխատանքներ։ Փակվելու են 3 հիմնական աղբավայր.

⏺️Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում՝ Մ2 միջպետական մայրուղուց դեպի Սիսիան տանող ճանապարհի ձախ մասում,

⏺️Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրում՝ Սիսիան-Բռնակոթ ճանապարհի ձախ մասում,

⏺️Տաթեւ համայնքի Շինուհայր-Տաթեւ ճանապարհի աջ մասում.այն երեւում է տուրիստական երթուղուց, շահագործվում էր տասնյակ տարիներ՝ մինչեւ գյուղում աղբահանության ծառայության իրականացումը: Տեղանքը բարդ է, աշխատանքները հնարավոր կլինի կատարել մասնագիտացված տեխնիկայի միջոցով, լավ չորացած պայմաններում:

Շաբաթօրյակին ակնկալվում է մոտ 13 հազար մասնակից, 204 միավոր տեխնիկայի, 4000 բազմապիսի գործիքների կիրառում։

Մարզում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերի կողմից նախատեսվում է մաքրության եւ բարեկարգման աշխատանքներ իրականացնել մարզի ճանապարհամերձ հատվածներում։

Բոլոր համայնքներում կկատարվեն փողոցների, մայթերի մաքրում, մայթեզրերին աճած մոլախոտերի մաքրում, ճամփեզրերի սանիտարական մաքրում եւ աղբահանություն, բակային տարածքների մաքրում:

Մաքրման եւ բարեկարգման աշխատանքների մի քանի հասցե.

▶️Դավիթ Բեկի հրապարակ, Վահանավանքի վանական համալիր տարածք, Հալիձորի բերդ, Երիցվանքի վանական համալիր (Կապան համայնք):

▶️Գորիս-Ստեփանակերտ Մ-12 մայրուղու Տեղ համայնքի հատված, Խնածախ գյուղի Սբ. Հռիփսիմե եկեղեցուն հարակից տարածք (Տեղ համայնք):

▶️Միջպետական մայրուղու «Զանգեր» կոչվող տարածք (Գորայք համայնք):

▶️Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայք, Ալվանք բնակավայրում գտնվող քարավանատան մաքրում (Մեղրի համայնք):

▶️Տաթեւի վանական համալիրի եւ հարակից տարածքների սանիտարական մաքրում (Տաթեւ համայնք):

▶️Սյունիքի եւ Արցախյան խճուղիների խաչմերուկ, Գորիս գյուղի քարանձավների տարածք, Նոր Զանգեր (Գորիս համայնք):

▶️Հիդրոշինարարների այգի, «Որոտան» կինոթատրոնի հրապարակ, Անգեղակոթ բնակավայրի Սբ. Վարդան Ձորավար եկեղեցի, Որոտնավանքի վանական համալիր (Սիսիան համայնք):

▶️Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի սանմաքրում եւ կուտակված աղբի տեղափոխում, Կապան-Քաջարան վարչական սահմանին տեղադրված պղնձե արջի շրջակայք, քաղաքային գերեզմանատան հրապարակ եւ ճանապարհ (Քաջարան համայնք): Հարգելի՛ սյունեցի, հիշի՛ր ամսաթիվը՝ մարտի 23 և այդ օրը դուրս գալով տնից՝ մեկնի'ր ձեռքդ, վերցրո'ւ աղբը: Շաբաթօրյակի աշխատանքների մարզային պլանին առավել մանրամասնորեն կարող եք ծանոթանալ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում՝ հետեւյալ հղումով

http://syunik.mtad.am/texekanqtexekatvutyun/

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:37:13