Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

16.04.2019

ՀՀ ոստիկանության հարգարժա՛ն պետ

Ոստիկանության կոլեգիայի հարգելի՛ անդամներ

Շա՛տ սիրելի ոստիկաններ եւ վետերաններ

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի եւ բոլոր սյունեցիների անունից շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ եւ նորանոր ձեռքբերումներ ձեր դժվարին եւ պատասխանատու աշխատանքում:

Այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է ձեր առաքելությունը, որը միշտ կատարել եք անձնվիրաբար՝ հաճախ կյանքի եւ առողջության գնով: Համոզված եմ, որ առաջնորդվելով սկզբունքայնությամբ եւ մասնագիտական պատվախնդրությամբ՝ այսօր էլ մեծ  պատասխանատվությամբ կկարողանաք լուծել ձեր առջեւ դրված բարդ  ու դժվարին խնդիրները, կդիմակայեք արդի մարտահրավերներին:

Շնորհավորում եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր երբեւէ կրել են ոստիկանական համազգեստ եւ ուսադիրներ ու միշտ բարձր են պահել  ոստիկանության պատիվն ու հեղինակությունը:

Առանձնահատուկ շնորհավորում եմ ոստիկանության շատ սիրելի վետերաններին: Խոնարհվում եմ հայրենիքի սահմանները պաշտպանելիս եւ իրենց ծառայողական պարտքը կատարելիս զոհված մեր հերոս ոստիկանների հիշատակի առաջ. հավերժ փա՛ռք ու պատի՛վ նրանց:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝  ցանկանում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին առողջություն, անսահման երջանկություն եւ ամենայն բարիք:

Աստված պահապան բոլորիս: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10