Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԸՆՏՐԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

28.04.2019

Ապրիլի 26-ին Կապանի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ «Ընթերցման օլիմպիադա – 2019»-ի մարզային փուլը, որին մարզի բոլոր համայնքներից 45 հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի 83 աշակերտ մասնակցեց:

Օլիմպիադայի արդյունքների ամփոփումից պարզ դարձավ, որ դրա հանրապետական փուլին Սյունիքից կմասնակցեն Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտուհիներ Աննա Մարտիրոսյանը եւ Արփինե Պողոսյանը ու Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցից Ինեսա Օհանյանը:
Ընթերցման օլիմպիադան անցկացվում է երեք փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական, եւ դրան մասնակցում են Հայաստանի եւ Արցախի հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտները
Նախապես կազմված ժյուրիի անդամների ներկայությամբ աշակերտն իր ընտրած գրքից հատված կարդաց, այնուհետեւ ժյուրիի առավելագույն գնահատականին արժանացած աշակերտները 2-րդ փուլում ընթերցեցին հատված ժյուրիի ընտրած գրքից: Աշակերտի ընտրած եւ հանձնաժողովի առաջարկած գրքերը գեղարվեստական են:
Մարզային փուլի հաղթողներն իրենց մրցանակները կստանան մայրաքաղաքում՝ հանրապետական փուլի ժամանակ, որը կկայանա մայիսին:
Աշակերտներին գնահատելիս՝ որպես չափանիշներ, հաշվի են առնվում սահուն ընթերցումը, ճիշտ շեշտադրումը, արտահայտչականությունը եւ գիրքն ամբողջապես ընթերցած լինելը

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:14:29