Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ԽԱՉԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐԻՆ ԽՈՏԱՆԱՆՈՒՄ ՍՈՒՐԲ ՄՈՎՍԵՍ ՏԱԹԵՎԱՑՈՒ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՕՐՆ ԷՐ
15.05.2019
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մայիսի 14-ին մասնակցեց Կապանի Վերին Խոտանան գյուղում Ամենայն հայոց 101-րդ կաթողիկոս Սուրբ Մովսես Գ Տաթեւացու (Խոտանանցու) հիշատակին մատուցված Սուրբ պատարագին եւ մատաղի արարողությանը:
Մայիսի 14-ը Հայ եկեղեցու վերջին սրբի մահվան օրն է, եւ իր ծննդավայրում արդեն երրորդ տարին է, որ նման ավանդույթ է ձեւավորվել:
Պատարագից հետո տեղի ունեցավ գյուղի վերին մասում Վահե Բադալյանի, Էդգար Մինասյանի նախաձեռնությամբ եւ համագյուղացիների ջանքերով կանգնեցված երկաթե խաչի օրհնման արարողությունը:
Գյուղում կազմակերպված տոնակատարությանը մասնակցում էին համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, բազմաթիվ վերինխոտանանցիներ եւ հյուրեր։
Որոշվեց, որ այսուհետ Վերին Խոտանանի օրը կնշվի ամեն տարվա մայիսի 3-րդ կիրակի օրը:
Օրվա կապակցությամբ Վ.Խոտանանի հանդիսությունների սրահում նաեւ հյուրասիրություն էր կազմակերպվել: