Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԹՈՒՐՈՒՍԻ ԽՈՒԹԻ ԳՐԱՎՄԱՆ ՕՐԸ

17.05.2019

Մայիսի 16-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մասնակցեց  Տեղ համայնքում Թուրուսի խութի գրավման տարեդարձին նվիրված միջոցառումներին:

27 տարի առաջ այդ օրը գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը 34 քաջերով ազատագրեց Թուրուսի խութը, որը ռազմավարական նշանակություն ունեցավ Լաչինի միջանցքի ազատագրման համար։

Միջոցառմանը ներկա էին ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը,  համայնքի ղեկավարներ, ազատամարտիկներ, հյուրեր: 
Ինչպես նշեց Հունան Պողոսյանը. «Առանց զոհերի եւ առանց մասնագիտական լուրջ գիտելիքների, տեղում ընտրելով մարտավարությունը՝ հայրենիքի կանչի ուժով տղաները ազատագրեցին  մի տարածք, որը հետագայում Արցախյան մեր ազատամարտի համար մեծ մարտավարական նշանակություն ունեցավ: Երբ նայում ենք ազատամարտի ողջ ընթացքին, ապա տեսնում ենք, որ այն կազմված է հենց նման հերոսամարտերից»:  

Տոնական օրվա մասնակիցները ծաղիկներ դրեցին Տեղում  Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, որից հետո Տեղի  թիվ 1 դպրոցում բացվեց հերոսներին նվիրված անկյունը, եւ տեղի ունեցավ ցերեկույթ, որի ընթացքում  դպրոցականներն իրենց բեմադրությամբ ցուցադրեցին Թուրոսի խութի առումը:

Գյուղում նաեւ բացվեց հուշաղբյուր, որը կառուցել է Մելքիսեթ  Պողոսյանն իր մարտական ընկերների պատվին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:37:13