Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

08.06.2019

Սյունիքի մարզում առավոտից սկսվել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները:

Ամենավաղը շաբաթօրյակի են դուրս եկել շոգ Մեղրի համայնքում՝ ժամը 07:15-ից. այստեղ աշխատանքներ են տարվում Վարդանիձորում, Տաշտունում, Լեհվազում առկա խոշոր ու չնախատեսված աղբավայրերում:

Քաջարան համայնքում ժամը 09:00-ից սկսվել են լոգերի մաքրման ու ասֆալտի լվացման աշխատանքները:

Կապանում շաբաթօրյակը մեկնարկել  է 08:30-ից, մարզկենտրոնում տեղակայված զորամասերի զինծառայողները եւս ակտիվորեն մասնակցում են շաբաթօրյակին:

Գորայքում մաքրվում է մարզի մուտքը՝ միջպետական մայրուղու «Սյունիքի զանգերի»  հատվածը:

Տեղ համայքնում աշխատանքները մեկնարկել են ժամը 10:00-ից, կշարունակվի աղբավայրերի՝ երեկվանից սկսված փակումը:  

Գորիսում եւս  շաբաթօրյակի մասնակիցները դուրս են եկել ժամը  10:00-ից, նախատեսվում է մաքրել ու լվանալ քաղաքի հուշարձանները եւ բարեկարգել դրանց տարածքները, մաքրվում են քաղաքի խցանված առուները, փակվում չնախատեսված աղբավայրերը:  

Սիսիանում շաբաթօրյակի են դուրս եկել 09:20-ից:

Տաթեւում մաքրվում է Շինուհայրով անցնող կենտոնական փողոցը եւ վանքին հարակից տարածքը, այստեղ նաեւ խոշոր միջոցառում է՝ «Ոչխարների խուզման» փառատոնը Խոտ գյուղում, այնպես որ, դրա տարածքը մաքրելու կարիք կլինի ավարտից հետո:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տղամարդիկ մաքրում են Կապանի Գ.Նժդեհի անվան հուշամալիրը, կանայք աշխատանք են տանում մարզպետարանի տարածքում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:35:56