Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՐՏԱՀԵՐԹ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԳՈՐԱՅՔՈՒՄ

10.06.2019

Հունիսի 9-ին Սյունիքի մարզի խոշորացված Գորայք համայնքում արտահերթ ՏԻՄ (համայնքի ղեկավարի եւ ավագանու) ընտրություններ են կայացել:

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ 1408 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1071 հոգի:

Նախնական արդյունքներով համայնքի ղեկավարի ընտրությանը գրանցվել է ձայների բաշխման հետեւյալ պատկերը.

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՇՈՏ ԲԱԲԻԿԻ՝ 531 քվե,
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՆԱԻՐԻԻ՝ 515 քվե,
ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՆՈՒՉԱՐ ՄԻՔԱՅԵԼԻ՝ 13 քվե:

Ավագանու անդամի ընտրության արդյունքներն են.

ԱԲԳԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ 62
ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՄԱՐԱՏ ԿԱՄՈՅԻ 7
ԱՄԻՐՋԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՔԵՐՈԲԻ 33
ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐՇԱԿ ԱՐԲԱԿԻ 83
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՆԱԻՐԻ ՍԻՆՈԴԻ 86
ԲԱԲԱՅԱՆ ԱՐՄԵՆ ԶԱԽԱՐԻ 23
ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՌՈՒՇԱՆ ԳԱԳԻԿԻ 45
ԲԵԳԼԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՐԳԻՍԻ 1
ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԷՄԻԼԻ 58
ԳԱԼՍՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՖՅՈԴՐԻ 58
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՎԱՂԱՐՇԱԿԻ 13
ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ՌԱՖԻԿԻ 72
ԹՈՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՆՏԻՆ ԿՈԼՅԱՅԻ 103
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ 46
ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹԻԿ ՎԱՐՇԱՄԻ 111
ՂԱԶԱՐՅԱՆ ՄԵԼՍԻԿ ԲԱԲԿԵՆԻ 56
ՄԱՍՈՒՄՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԳՐԻՇԱՅԻ 45
ՄԿՐՏՉՅԱՆ ԴԱՎԻԹ ՀԱՅԿԻ 44
ՍԱՐԳՍՅԱՆ ՄԱՍԻՍ ՌԱԶՄԻԿԻ 62
ՍԻՄՈՆՅԱՆ ՍՏԵՓԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ 45:

 

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանը այսօր ժամը 11:30-ի դրությամբ տեղեկացրեց, որ առայժմ դիմում-բողոքներ չունեն:

Նշենք, որ հանձնաժողովն այսօր՝ մինչեւ ժամը 18:00 եւ վաղը՝ մինչեւ ժամը 11:00, կընդունի դիմում-բողոքները: Դրանք քննարկելուց հետո՝ ընտրություններից 5 օր հետո հրապարակվում են քվեարկության վերջնական արդյունքները:

Հիշեցնենք, որ Գորայք համայնքի ղեկավարն ու ավագանին 2019 թվականի մարտի 1-ին հրաժարական էին տվել, ու համայնքում արտահերթ ընտրություններ էին նշանակվել:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53