Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՑ ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ 17 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳԻՐ

19.06.2019

ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի՝ 2019թ․ հունիսի 19-ի դրությամբ կայացած 4 նիստերում հավանության է արժանացել 239 ծրագիր՝ ընդհանուր 11,504 մլրդ ՀՀ դրամ գումարային արտահայտությամբ։

ՀՀ պետբյուջեից նշված ծրագրերի համաֆինանսավորման չափը կազմում է 6,236 մլրդ ՀՀ դրամ, համայնքների համաֆինանսավորման չափը՝ 5,038 մլրդ ՀՀ դրամ։

Նշենք, որ Սյունիքի մարզից ներկայացվել էր 29 սուբվենցիոն ծրագիր, այս պահի դրությամբ հաստատվել է 17 ծրագիր. դրանք կիրականացվեն Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Տաթեւ, Գորայք համայնքներում, դեռեւս քննարկման փուլում են Քաջարան համայնքի, ինչպես նաեւ վերոնշյալ համայնքների մյուս ծրագրերը. մարզից այս տարի սուբվենցիոն ծրագիր չէր ներկայացրել միայն Տեղ համայնքը:

Կից լուսանկարի սանդղակում, ըստ հերթականության, ներկայացված են մեր մարզի համայնքներում իրականացվելիք 17 ծրագրերի անվանումը, ծրագրի ընդհանուր արժեքը /մլն դրամ/, դրանում համայնքի մասնակցությունը եւ ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը:

Ընդ որում, ներկա պահին ՀՀ մարզերից ամենախոշոր ծավալի՝ 2 մլրդ 345 մլն 337 հազ դրամի աշխատանքները կատարվում են Սյունիքի մարզում, եւ պետական բյուջեից ամենախոշոր չափով համաֆինանսավորումը կրկին Սյունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերինն է՝ 1 մլրդ 405 մլն 82 հազար դրամ, մարզի՝ հաստատված ծրագրեր ունեցող 6 համայնքների ընդհանուր ներդրումը 940 մլն 254 հազար դրամ է:

Հունիսի 21-ից Սյունիքում 2019-ին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերից արդեն կմեկնարկի առաջինը՝ կսկսվեն Գորիս համայնքում Խնձորեսկ բնակավայրի կապտաժների կառուցման աշխատանքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:37:13