Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

21.06.2019

Առողջապահական համակարգի սիրելի՛ աշխատակիցներ

Ընդունեք իմ շնորհավորանքները այսօր՝ հունիսի 21-ին նշվող ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ:

Հիրավի անգնահատելի  ու ամենակարեւորներից է բուժաշխատողի  գործունեության բնագավառը, որի համար շնորհակալ ենք իրենց կոչմանը հավատարիմ, աշխատանքին նվիրված ու միմիայն մասնագիտական ու մարդասիրական սկզբունքներով առաջնորդվող մեր բոլոր բժիշկներին ու բուժքույրերին:

Քանի որ գործ ունեք մարդու համար ամենաթանկի՝ առողջության հետ, մաղթում եմ, որ պատասխանատու եւ ճակատագրեր որոշող ձեր աշխատանքում՝ նվիրվածության ու ամեն մարդու հանդեպ բարեխիղճ վերաբերմունքի արդյունքում, միշտ լինեք հարգված ու գնահատված:

Բա՛րձր պահեք ձեր մասնագիտության պատիվը, անձնվիրաբա՛ր ծառայեք  հանրությանը, քանի որ ձեր ոլորտը ոչ միայն աշխատանք է, այլեւ՝ առաքելություն, իսկ ձեր անկեղծ հոգատարությունն ու արհեստավարժությունը մարդիկ ընդունում են երախտագիտությամբ:

Իսկ առողջապահական համակարգում այսօր պետության որդեգրած քաղաքականության շնորհիվ ընթացող բարեփոխումների նպատակը ձեր առավել արդյունավետ սոցիալական պաշտպանվածությունն է ու մեր քաղաքացիների՝  որակյալ բուժօգնություն ստանալու իրավունքի ապահովումը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ Բուժաշխատողի օրվա առիթով, բոլորիդ մաղթում եմ մասնագիտական եւ աշխատանքային հաջողություններ, անձնական ձեռքբերումներ ու լավատեսություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02