Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՐԴԵՀԸ ՄԵԿՈՒՍԱՑՎԵԼ Է, ՄԱՐԶԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵԿՎԱՆԻՑ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՀՐԴԵՀԻ ՏԵՂԱՆՔՈՒՄ

12.08.2019

Երեկ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում բռնկված խոշոր հրդեհից անմիջապես հետո Մեղրի է մեկնել մարզպետ Հունան Պողոսյանը՝ իր խորհրդական Գոռ Թադեւոսյանի ու օգնական Արտյոմ Իվանյանի հետ ու մասնակցել հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպմանը։

Մարզպետի հանձնարարությամբ աշխատանքներին է միացել «Մեղրու  ՃՇՇՁ» ՍՊԸ-ն՝ իր տեխնիկայով, նաեւ աշխատանքներում ընդգրկվել են մարզի բժշկական կենտրոնների շտապօգնության ծառայությունների 5 բրիգադ՝ իրենց մեքենաներով ու հերթապահել ողջ գիշեր։

Գոռ Թադեւոսյանը գիշերվա ընթացքում մասնակցել է աշխատանքների համակարգմանը, այստեղ է եղել նաեւ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։

Այսօր առավոտյան կրկին Մեղրի է մեկնել ու այժմ այնտեղ է գտնվում մարզի ղեկավար Հունան Պողոսյանը։  

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 16:03-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում:

Այրվում էր բուսածածկ տարածք, եղեւնու եւ գիհու անտառ, որը գտնվում է խիստ կտրտված եւ անմատչելի տեղանքում, հրդեհը տարածվել էր դեպի «Արևիք» ազգային պարկ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկհատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էր 67 փրկարար, ՊՆ Մեղրու N զորամասից 30 զինվոր, Մեղրու ոստիկանության 45, «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 25, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15 եւ «Արեւիք» ազգային պարկի 15 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է այսօր ժամը 09:46-ին:

Այրվել է մոտ 12 հա բուսածածկ տարածք, գիհի եւ եղեւնուտ․․․

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:14:29