Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԹՈՒՄՈ ՏՈՒՓԸ ԳԱԼԻՍ Է ՍՅՈՒՆԻՔ

27.08.2019

Երեկ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այցելել է «Թումո» կենտրոն` քննարկելու առաջիկայում Կապան քաղաքում Թումո-տուփ տեղադրելու նախաձեռնությունը: Սյունիքի առաջին Թումո-տուփի հանգույցն է լինելու Թումո Ստեփանակերտը:

«Թումո-տուփ» նախագիծը հնարավորություն է տալիս առանց շինարարական մեծ ծախսերի փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը՝ միևնույն ժամանակ ապահովելով նրանց կրթական տարածքով: Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք տեղի պատանիների համար։ Նախագծի մանրամասները տեսեք այստեք

 youtu.be/HP3E-i7J_G4

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53