Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԹՈՒՄՈ ՏՈՒՓԸ ԳԱԼԻՍ Է ՍՅՈՒՆԻՔ
27.08.2019
Երեկ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այցելել է «Թումո» կենտրոն` քննարկելու առաջիկայում Կապան քաղաքում Թումո-տուփ տեղադրելու նախաձեռնությունը: Սյունիքի առաջին Թումո-տուփի հանգույցն է լինելու Թումո Ստեփանակերտը:
«Թումո-տուփ» նախագիծը հնարավորություն է տալիս առանց շինարարական մեծ ծախսերի փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը՝ միևնույն ժամանակ ապահովելով նրանց կրթական տարածքով: Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք տեղի պատանիների համար։ Նախագծի մանրամասները տեսեք այստեք`