Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

06.09.2019

Սեպտեմբերի 5-ին Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հետ այցելել է Գորիս՝ ուսումնասիրելու քաղաքի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ այդ կրթօջախի աշակերտների տեղավորման խնդիրը։

Նշենք, որ Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում կատարվող շինաշխատանքները, որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի միջոցներով, կտեւեն 2 տարի բացի հիմնանորոգումից, կկառուցվի նաեւ 1 նոր մասնաշենք (դպրոցի վերջնական տեսքը՝ այս նյութին կցված լուսանկարի մակետում)։

Դպրոցի տարրական՝ 1-4-րդ դասարանները տեղափոխվել են Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց եւ դաս են պարապում նորմալ պայմաններում։

Միջին եւ ավագ դասարանները տեղափոխվել են Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի չօգտագործվող մասնաշենք 5-9-րդ դասարանները դաս են պարապում այս շենքի դասասենյակներում, խնդիրը 10-12-րդ դասարանցիների համար տարածքն է, քանի որ նրանց դասերն այժմ միջանցքներում են կազմակերպվում։

Մարզպետարանի եւ նախարարության պատասխանատուները եղել են այս 2 դպրոցներում, նաեւ շրջել ու Գորիսում դիտարկել են որոշ կառույցներ՝ ավագ դասարանների աշակերտների տեղավորման հարցը քննարկելու համար։ (Հիշեցնենք, որ ավագ դպրոցները նախարարության ենթակայության են, տարրական, հիմնական եւ միջնակարգ դպրոցները՝ մարզպետարանի)։

Գորիս աշխատանքային այցի շրջանակում Մերի Գանդալյանը եղավ նաեւ Որոտանի եւ Վերիշենի միջնակարգ դպրոցներում՝ ծանոթանալով դրանց պայմաններին ու առկա խնդիրներին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-14 10:22:56