Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ
24.09.2019
Այսօր Սյունիքի մարզպետարանում կայացավ «Լավագույն մարզական ընտանիք - 2019» մրցույթի մարզային փուլում հաղթած ընտանիքների պարգեւատրման արարողությունը, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Սերգեյ Աբրահամյանը։
Մրցույթին մասնակցելու համար մարզի համայնքներից հայտագրվել էր 14 ընտանիք, մրցման դուրս եկավ 11-ը։ Չորս տարիքային խմբերում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր զբաղեցրած ընտանիքներն այսօր նախարարությունից հավաստագիր ու դրամական մրցանակ ստացան։
Սյունիքի լավագույն մարզական ընտանիքներին ողջունեց եւ շնորհավորեց մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։
1-ին հորիզոնականը նվաճած 4 ընտանիքները հոկտեմբերի սկզբին Ծաղկաձորում կներկայացնեն մեր մարզը մրցույթի եզրափակիչ՝ հանրապետական փուլում։