Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԳՈՒՅՆԵՐ՝ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ

02.10.2019

Հոկտեմբերի 1-ին Կապանի երկրագիտական թանգարանում «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում բացվեց կապանցի գեղանկարիչ Լորիկ Մինասյանի անհատական ցուցահանդեսը՝ «Հայրենի բնաշխարհ» խորագրով, որին ներկա էին մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներ, մարզկենտրոնի արվեստասեր հանրությունը, հյուրեր։

Թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը հակիրճ ներկայացրեց գեղանկարչին ու նրա վաստակը, Լորիկ Մինասյանի արվեստի մասին մասնագիտական գնահատանքի խոսքեր ասացին ընկերներն ու արվեստակիցները։

Շնորհավորելով արվեստագետին ու ցուցահանդեսի բացման մասնակիցներին՝ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը շնորհակալագիր հանձնեց Լորիկ Մինասյանին՝ մարզի մշակութային կյանքում ներդրած ավանդի, հայ կերպարվեստը հանրապետական եւ միջազգային ցուցահանդեսներում ըստ արժանվույն ներկայացնելու համար։

Լորիկ Մինասյանը ծնվել է 1958թ. Կապանում, 1992 թվականից ՀՀ նկարիչների միության անդամ է, Կապան քաղաքի զինանշանի հեղինակն է։

Ավարտել է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժինը, աշխատել՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայում, Կապանի արվեստի մանկական դպրոցում, Կապանի երկրագիտական թանգարանում, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում։

Մասնագիտական նվաճումներն են․

1989թ․՝ դիզայներական հեղինակային աշխատանք՝ հաստատված ԽՍՀՄ գիտության եւ տեխնիկայի պետական կոմիտեի կողմից,

1990թ՝․ «Մուսա» հարթաքանդակի հեղինակ՝ տեղադրված Կապանի քաղաքային պատկերասրահում,

2003թ․՝ Կապան քաղաքի զինանշանի մրցույթի հաղթող, հեղինակ,

2010թ․ ՝ հոբելյանական մեդալ եւ շնորհակալագիր «Ռուսաստանի հայերի միության» կողմից,

2010թ․՝ «Քաջարան» քանդակի համահեղինակ՝ տեղադրված Քաջարանում՝ քաղաքի 50-ամյակին,

2011թ․՝ շնորհակալագրեր Մոլդովիայի եւ Թաթարական Հանրապետությունների մշակույթի նախարարությունների եւ պետական խորհուրդների կողմից՝ միջազգային ցուցահանդեսներին ակտիվ մասնակցության համար,

2011թ՝ մասնակցություն Ֆրետյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսից, շնորհակալագիր,

2012թ․ Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսում «Խուստուփի գարուն» կտավը ճանաչվել է լավագույն աշխատանք,

2010-2013թ․՝ «Հայկական ներկապնակ» միջազգային սիմպոզիումների մասնակից, պատվոգիր

2014թ․ Կապանում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի մրցույթի հաղթող:

2014-2015թթ․՝ անհատական ցուցահանդեսներ՝ Սիսիանում, Գորիսում, Կապանում։

1987-2016թթ․ Հանրապետական եւ միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից։

Լորիկ Մինասյանի գեղանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53