Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ՄԵԿ ԴԱՐ ԱՊՐԱԾ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ

02.10.2019

Հոկտեմբերի 1-ին՝ տարեցների միջազգային օրը, մարզային ղեկավարության ուշադրության կենտրոնում էին մեր մարզի ամենատարեցները՝ Գորիսում բնակվող Անիկ Հայրապետյանն ու Արեւհատ Սինանյանը։

Նրանց այցելեց մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը՝ մարզպետ Հունան Պողոսյանի անունից փոխանցելով ծաղիկներ ու շնորհավորանքներ (նրանց համար նաեւ դրամական հատկացում է նախատեսված), զրուցելով տատիկների հետ,  հարցնելով նրանց որպիսությունը։

Անիկ Հայրապետյանը կամ ինչպես Գորիսում են նրան կոչում՝ ընկեր Անիկը, նոյեմբերին կտոնի 100-ամյակը ողջ կյանքում մանկապարտեզում մանուկներ կրթած տատիկն աչքի է ընկնում իր կիրթ ու հետաքրքիր զրույցով, խիստ հոգատարությամբ դեպի հյուրերը, ճշգրիտ ներկայացնում է բազմաթիվ թոռների ու ծոռների հաշվարկը՝ պատմելով, որ օրն անց է կացնում հեռուստացույցի առաջ, իսկ որդին ասում է, որ անգամ տնային գործերից անմասն չի մնում։

Արեւհատ Սինանյանը 1946թ. ամուսնու հետ Հայաստան է գաղթել Պարսկաստանից ու բնակություն հաստատել Սյունիքում, գորգագործ է եղել ու իր ոտքի տակ փռածը ցույց տալով՝ բացատրում է, թե ինչ է «Շիրվանի» գորգը։

Իսկ երկարակեցության առանձնահատուկ գաղտնիք, պարզվում է՝ չկա տատիկներն ապրել ու ապրում են սովորական կենցաղով ու բոլորի համար  ընդունված սննդակարգով։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:04:45