Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՄԱՐԶԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

08.10.2019

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հյուրընկալել է մարզի բոլոր համայնքներից 22 մանկավարժի եւ կրթության բնագավառում ու մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի եւ բարեխիղճ աշխատանքի համար՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ շնորհակալագրեր հանձնել նրանց։

Պարգեւատրվողները հանրապետական եւ միջազգային օլիմպիադաներում հաղթած աշակերտներ ունեցող եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության չափորոշիչներով ընտրված ուսուցիչներ էին։

Շնորհավորելով ու բարեմաղթանքներ հղելով ներկաներին մասնագիտական տոնի առիթով՝ մարզպետն իր, երկրի ղեկավարության եւ մարզպետարանի աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար «Ուզում եմ, որ ձեր ընտանիքներում բարեկեցություն լինի, լինեք առողջ ու երբեք ձեզ չգնահատված չզգաք»։

Հյուրընկալված ուսուցիչներին շնորհավորանքի խոսքեր ուղղեցին նաեւ մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, խորհրդական Գոռ Թադեւոսյանը, Սյունիքի
մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։

Այնուհետեւ ներկաների միջեւ ծավալվեց անկեղծ զրույց, որի ընթացքում մարզային իշխանության ներկայացուցիչներն ու մանկավարժները խոսեցին իրենց մտահոգող հարցերի ու խնդիրների, համակարգի թերությունների ու սպասվող փոփոխությունների մասին, հնչեցին առաջարկներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28