Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑԻՆ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

18.10.2019

Այսօր Սյունիքի  մարզպետ Հունան  Պողոսյանը հյուրընկալեց «Լավագույն մարզական ընտանիք-2019»-ի եզրափակիչ փուլին մասնակցած եւ հաղթանակներով վերադարձած սյունեցի ընտանիքներին։

Մրցույթի հանրապետական փուլին մասնակցել էին մարզային փուլում 4 տարիքային խմբերում 1-ին տեղ զբաղեցրած ընտանիքները։

Հիշեցնենք, որ այս մրցույթին 16 տարվա մասնակցության ընթացքում առաջին անգամ Սյունիքը ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակային 3-րդ տեղն է նվաճել։

Բացի թիմային հաղթանակից, տարիքային խմբերում անհատական մրցումներում եւս մարզը մրցանակակիրներ ունի․ 3-րդ տարիքային խմբում 1-ին տեղ է գրավել Նուրիջանյանների ընտանիքը (այսօր հարգելի պատճառով ներկա չէր), 2-րդ տարիքային խմբում 2-րդ տեղ է զբաղեցրել Անդրեասյանների ընտանիքը, 1-ին տարիքային խմբում՝ 2-րդ տեղ՝ Մինասյաների ընտանիքը։

Մարզպետը շնորհավորեց ներկաներին եւ շնորհակալություն հայտնեց մարզն այս մրցույթում պատվով ներկայացնելու համար։

Իրենց հերթին թիմի անդամները Հունան Պողոսյանին հանձնեցին նվաճած գավաթը՝ նշելով․ «Այս գավաթը ե՛ւ Ձերն է, ե՛ւ՝ մերը»։

Մարզի ղեկավարը հետաքրքրվեց ընտանիքների առօրյայով, զբաղվածությամբ,  ինչպես նաեւ մրցույթի հետ կապված կազմակերպական հարցերով, խնդիրներով ու առաջարկներով։

Մարզպետարանը լավագույն մարզական ընտանիքների համար նաեւ նվերներ էր պատրաստել։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53