Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՏԵՂԾՎԵԼ Է «ՀՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԱՐԹԱԿԸ
25.10.2019
Ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության տարածքների համաչափ զարգացում» հարթակը, որը նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ/ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը:
Բացի դրանից, հարթակը թույլ կտա պատկերացում կազմել ՀՀ մարզերում առկա ռեսուրսային պոտենցիալի մասին, որի արդյունավետ գործարկումը հիմք կհանդիսանա նպատակաուղղված և մրցունակ գործունեություն ծավալելու համար:
Սույն հարթակի միջոցով յուրաքանչյուր փորձառու կամ սկսնակ գործարար հնարավորություն կունենա իր բիզնեսը ստեղծելու, վերագործարկելու, ընդլայնելու համար ներգրավել ֆինանսական միջոցներ, տեղեկանալ բիզնես գործունեության համար տրամադրվող պետական աջակցության առկա գործիքակազմի մասին:
Բացի դրանից, հարթակում ներդրումային համաժողովների, մասնավորապես, «Իմ քայլը հանուն մարզի» մարզային համաժողովների շրջանակներում ներկայացվող ծրագրերի հրապարակումը և պարբերական թարմացումը կապահովեն ացկացվող համաժողովների շարունակական արդյունքը երկարաժամկետ հեռանկարում:
Հարթակի կայքի հղումը՝ ստորեւ
https://www.regions4growth.am/