Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆՈՒՄ ԵՎՍ ՀԱՀ-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԿԲԱՑՎԻ

08.11.2019

Նոյեմբերի 8-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի տնօրեն Լուսինե Հայեսն ու ՀԱՀ-ի մյուս ներկայացուցիչները քննարկեցին Կապանում համալսարանի ներկայացուցչություն բացելու նախաձեռնությունը, որն իրականություն կդառնա արդեն 2020 թվականին։

Մարզի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել տարածքի եւ այլ հարցերով։

Մարզկենտրոնում բացվելիք ներկայացուցչությունը, ուսումնասիրելով տեղի պահանջարկը, շարունակական կրթություն կկազմակերպի վերապատրաստման դասընթացների միջոցով, ինչպես նաեւ հեռավար ուսուցում՝ այն մասնագիտությունների համար, որոնք տեղում հնարավոր չէ ստանալ։

Շարժական կրթական տրանսպորտային միջոցի օգնությամբ նրանք կրթությունը կհասցնեն նաեւ Կապան համայնքի հեռավոր գյուղեր։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հստակեցվել էր նաեւ Գորիսում ՀԱՀ-ի ներկայացուցչություն ունենալու ծրագիրը, եւ սա մարզում Հայաստանի ամերիկյան համալսարանի նման 2-րդ նախաձեռնությունը կլինի։

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10