Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

17.11.2019

Սիրելի՛ ուսանողներ

Շնորհավորում եմ այսօր նշվող Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։
Մաղթում եմ երիտասարդական վառ երազանքների, նպատակների, սպասումների իրականացում, գեղեցիկ ու խոստումնալից ապագա, հաջողություններ՝ յուրաքանչյուրիդ ընտրած մասնագիտության մեջ կայանալու ճանապարհին։
Ցանկանում եմ, որ լինեք հաստատակամ ու չընկրկեք դժվարություններից, իսկ ձեր պայծառ միտքը, ուսանողական եռանդն ու նախաձեռնությունները, նորարար ու թարմ գաղափարները օգնեն մեզ վաղվա Հայաստանը կառուցելու գործում։
Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ մեր մարզում ու նրանից դուրս սովորող սյունեցի ուսանողներին ու կոչ անում՝ ստացած գիտելիքներն անպայման կիրառել Սյունիքում՝ այստեղ կառուցելով ձեր ապագան, շարունակելով այն զարգացնելու աշխատանքը։
Վայելե՛ք ուսումնառության հետաքրքիր եւ անմոռանալի տարիներն ու ձգտեք քաղել առավելագույնը՝ հետագա մասնագիտական հմտությունների հիմքը դնելու, ամեն օր նոր գիտելիքների ամբարման, միմյանց հետ փորձի փոխանակման ու հարազատ կրթoջախում սկիզբ առած ընկերությունը շարունակելու համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53