Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

USAID-Ն ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

21.11.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը նոյեմբերի 20-ին ընդունեց «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ ներկայացուցիչներին՝ ծրագրերի ղեկավար Արմեն Մամբրեյանին եւ մոնիտորինգի մասնագետ Արման Մելքոնյանին։

Սյունիք նրանց այցի նպատակը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում - Նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրի ներկայացումն է, ինչպես նաեւ 5-ամյա այս ծրագրի համար մարզից թիրախային համայնքների ընտրությունը կազմակերպելը, ընտրված համայնքների ռեսուրսների քարտեզագրման, հնարավորությունների եւ մրցակցային առավելությունների բացահայտման աշխատանքները։
Ծրագրի գործողություններն ուղղված են խթանելու կայուն տնտեսական ապահովությունն ու տնտեսական աճը՝ աջակցելով առնվազն 100 բիզնեսների Հայաստանի 60 համայնքներում: Ծրագիրը նպաստելու է մարզերում գործող փոքր եւ միջին ձեռնարկությունների աճին, շուկայական կապերի ստեղծմանը արտադրողների եւ գնորդների միջեւ, ինչպես նաեւ հիմնադրելու է տեղական տնտեսական զարգացումը խթանող ցանցեր:
Այն իրականացվում է CARD հիմնադրամի, «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերության, «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» կազմակերպության ու «Հիքս, Բրնհեմ էնդ Ուիլիամս» ընկերության համատեղ ջանքերով:
Համայնքներն ու տվյալ բնակավայրի համար թիրախային արժեշղթաներն ընտրելիս՝ ծրագրի թիմը կարեւորում է մարզպետարանների աջակցությունը, եւ ողջունելով նման ծրագրի իրականացումը՝ մարզպետ Հունան Պողոսյանը նշեց մարզի այն բնակավայրերն ու գյուղատնտեսական ուղղությունները, որոնք կարող են ծրագրի մաս դառնալ, ինչպես նաեւ մարզպետարանի կողմից մասնագիտական աջակցության պատրաստակամություն հայտնեց։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53