Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ․․․

03.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը», Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր էին այցելել Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, խորհրդական Գոռ Թադեւոսյանը, մարզպետարանի այլ աշխատակիցներ նրանք մարզպետարանի կողմից կրթօջախի ֆիզիոթերապիայի կաբինետի համար մարզագույք էին բերել։

Կրթահամալիրի սաների եւ մանկավարժների ուժերով, ինչպես ամեն տարի, օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել՝ «Միասին կարող ենք ավելին»  խորագրով, իսկ նախասրահում իրենց աշխատանքներն էին ցուցադրում տարբեր մասնագիտական խմբերի սովորողները։

Այս տարի Կապանի թիվ 3 կրթահամալիրը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 77 սովորող ունի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37