Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

06.12.2019

Դեկտեմբերի 5-ին Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում  կայացավ խորհրդատվական հանդիպում՝ նվիրված «2019-2025թթ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությանը» այն կազմակերպել էին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ու Սյունիքի մարզպետարանը։

Հանդիպումը բացեց Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, բանախոսներն էին ՀՀ տարածային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Աշոտ Առուշանյանը եւ Եվրոպական միության փորձագետ Ալեք Կարաևը։ Հայաստանը նման ռազմավարություն արդեն իսկ ունի, բայց անհրաժեշտութուն է առաջացել վերամշակել այն, եւ դրանում աջակցում է Եվրամիությունը։

Հանդիպմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետարանի, համայնքապետարանների, ՀԿ-ների, բիզնես ոլորտի ու բուհերի ներկայացուցիչներ։

Հայաստանի տարածքային զարգացման քաղաքականության  նպատակն է ապահովել ՀՀ բոլոր տարածքների համար տնտեսական եւ սոցիալական, տարածքային համաչափ եւ կայուն զարգացում՝ ըստ իրենց հատուկ կարիքների եւ ռեսուրսների՝ լավագույն փորձի եւ նորարարական մոտեցումների կիրառմամբ:

Ա․Առուշանյանը հակիրճ ներկայացրեց ռազմավարության նոր տարբերակի նախնական բովանդակությունն ու տեղեկացրեց, թե ինչու են հիմա վերանայում ու թարմացնում փաստաթուղթը․ մասնավորապես նրանում ինտեգրվում է «Սմարթ մասնագիտացման ռազմավարության» մոտեցումը, որն այժմ ստանդարտ է Եվրամիության եւ այլ երկրներում: Ավելի պարզ լեզվով՝ նրանում նոր բաղադրիչ է  եւ մեծ տեղ է տրվում նորարարական մոտեցումներին բոլոր ոլորտներում՝ հաշվի առնելով նաեւ յուրաքանչյուր մարզին ու բնակավայրին բնորոշ առանձնահատկություննները, ուժեղ կողմերը։ Հենց այդ նպատակով էլ մարզերում նման հանդիպումներ են կազմակերպվում՝ տեղերում արված առաջարկներն ու դիտողություները փաստաթղթում ներառելու համար։    

Ծավալվեց նաեւ զրույց ներկաների միջեւ, որի ընթացքում բանախոսները պատասխանեցին դահլիճից  հնչող հարցերին, գրանցեցին առաջարկները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53